Ինդոնեզիայում ժայթքել Է Սինաբունգ հրաբուխը

15:53, 19 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Մոխրի սյունը բարձրացել Է ավելի քան 5 հազար մետր:

Ինդոնեզիայի Աղետների կարգավորման ազգային գործակալությունում իրենց հերթին հայտնել են, որ տաք մոխրի ամպը 4,9 հազար մետրով տարածվել Է հարավային ուղղությամբ:

Ավստրալիայի գերատեսչությունը, որն զբաղվում Է տարածաշրջանում հրաբխային մոխրի դիտարկումներով, իր կողմից վտանգի «կարմիր մակարդակ» Է հայտարարել ավիաընկերությունների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am