Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է

15:30, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Այլա Աքաթ Աթան Դիարբեքիրում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Տարբեր միջոցառումների ընթացքում հնչեցրած հայտարարությունների համար Աթան 2016 թվականի վերջին ևս ձերբակալվել էր: Նա վեց ամիս կալանքի տակ պահվելուց հետո 2017 թվականի մայիսին պայմանական ազատ էր արձակվել:

Թե որն է նոր ձերբակալության պատճառը, դեռևս հայտնի չէ:


© 2009 ARMENPRESS.am