Սամբիստները մեդալներ են նվաճել Մինսկի միջազգային մրցաշարում

15:25, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում 17-րդ անգամ  անցկացվեց Սամբոյի Բելառուսի բաց առաջնությունը, ուր խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները:

«Արմենպրես»-ի հաղորդամբ` աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկների թվում ասպարեզ մտան նաև Հայաստանը ներկայացնող սամբիստներ, որոնցից Դավիթ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ:

Հատկանշական է, որ մրցումներն անց էին կացվում Մինսկի մարզապալատում, որը 2019-ին հյուրընկալելու է 2-րդ Եվրապական խաղերի մասնակիցներին:


© 2009 ARMENPRESS.am