Դեղատոմսերով դեղերի վաճառքի վերաբերյալ նոր որոշումը կարող է բուժհաստատություններում հերթերի պատճառ դառնալ

15:24, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  դեղատոմսերով դեղերի վաճառքի վերաբերյալ նոր որոշումը կարող է բուժհաստատություններում հերթերի պատճառ դառնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ այդ առիթով  առողջապահության նախարարությունը փոփոխություններ է պատրաստել, որոնք այս շաբաթ կներկայացվի կառավարությանը: «Մարտի 1-ից  դեղատոմսերով կսկսեն վաճառվել հակաբիոտիկները, հորմոնալ դեղամիջոցները եւ կոդեին պարունակող դեղերը: Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը աստիճանաբար կատարելու գործընթացը միտում ունի որոշակիորեն կրճատել կանխատեսվող հոսքը»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում գրանցված՝ դեղատոմսով բաց թողնվող 2700 դեղերը այլևս չեն վաճառվի առանց դեղատոմսի:

Առողջապահության նախարարությունը նախատեսում է նաեւ բազմակի օգտագործվող դեղատոմսեր: « Բազմակի օգտագործման դեղատոմսով  հիվանդները կարող են 6 ամսվա ընթացքում ձեռք բերել նշանակված դեղերը»,-ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ այս պահին  կազմավորման փուլում է պետական վերահսկման մարմինը, որը կստանա իրավական հիմքեր:

Մարտի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:

Հայաստանում գրանցված 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողման ենթակա է 2700-ը:

 

 


© 2009 ARMENPRESS.am