Գիրք նվիրելու օրը ինչ է խորհուրդ տալիս կարդալ նախարար Վարդան Արամյանը

12:23, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհուրդ է տալիս կարդալ Ջեսվալդ Սալաքյուզի «Գլոբալ բանակցողը» գիրքը` խելամիտ կառավարում իրականացնելու համար։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիրքը հրատարակել է «Palgrave Macmillan» հրատարակչությունը 2003 թվականին, որը «Library Journal»-ի կողմից ընտրվել է որպես այդ տարվա լավագույն բիզնես գրքերից մեկը։ Սալաքյուզը հեղինակել է ավելի քան 16 գիրք։

Ջեսվալդ Սալաքյուզը ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի պրոֆեսոր է։ Նա մասնագիտացած է միջազգային ներդրումային իրավունքի, համաշխարհային բանակցության և միջազգային բիզնես գործարքների, իրավունքի և զարգացման հարցերում։

Սալաքյուզի գիրքը կարող է լինել լավագույն նվեր Գիրք նվիրելու օրվա առիթով: Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ 2008 թվականից Հայաստանի գրողների միության այդ ժամանակվա նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է հռչակվել։

 


© 2009 ARMENPRESS.am