ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն հաջակցություն զենքի նկատմամբ վերահսկողության խստացման
11:40, 19 Փետրվար, 2018«Մարտի 24-ին յուրաքանչյուր մեծ քաղաքում դուք կտեսնեք աշակերտների երթեր: Բախտախաղի են դրված մեր կյանքերը, վերջ ի վերջո հենց դա կբերի մեզ հաղթանակի: Մենք ցանկանում ենք դաս քաղել այդ ողբերգությունից եւ օգուտ բերել»,- ընդգծել Է Քասկին, որը ներկայացնում Է առաջիկա ակցիաների կազմկոմիտեն:
Նա հավաստիացրել Է, որ իր համախոհները գործ չունեն դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ քաղաքական տարաձայնությունների հետ: «Պաշտոնատր անձանց մեր ուղերձը սա Է: Դուք կա՛մ մեր կողմից եք, կա՛մ մեր դեմ եք: Մենք զոհվում ենք, մինչ մեծահասակ քեռիները հիմար են ձեւանում»,- ընթերցել Է Քասկին կազմկոմիտեի պատրաստած ուղերձը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am