Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում  

10:44, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականի անդամ Յուրի Իսրայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա մրցաշարում տարել է 5 հաղթանակ։

Մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55 կգ) եւ Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) առաջին գոտեմարտերում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից: Պատանիների հավաքականը հանդես է եկել ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։


© 2009 ARMENPRESS.am