Կիզլյարի եկեղեցու մոտ հրաձգության հեղինակը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ. Քադիրով

10:26, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համոզված Է, որ Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու մոտ ծխականների վրա կրակողը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համոզված կարելի Է ասել, որ ավազակը եւ նրա հովանավորները, եթե այդպիսիք եղել են, ո՛չ ուղղակի, ո՛չ Էլ անուղղակի առնչություն չունեն իսլամի հետ: Հյուսիսային Կովկասը միշտ Էլ աչքի Է ընկել մուսուլմանների եւ քրիստոնյաների սերտ համագործակցությամբ: Մենք այսօր Էլ պարտավոր ենք կասեցնել այդ անգին սեփականության դեմ ոտնձգություն կատարելու սադրիչների եւ Ռուսաստանի թշնամիների բոլոր փորձերը»,- գրել Է Քադիրովը Telegram-ի իր ալիքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am