ԻՊ-ն ստանձնել Է Կիզլյարում մարդկանց գնդակահարման պատասխանատվությունը

09:49, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցում ծխականների սպանության պատասխանատվությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության մոնիթորինգ Է իրականացնում:

Ինչպես հետեւում Է հրապարակումից՝ սպանությանը ԻՊ-ի մեղսակցության ապացույցներ չեն ներրկայացված:

Կիզլյարում կատարված հրաձգության հետեւանքով, որն ուղղափառ եկեղեցում որսորդական հրացանով կատարել Է 22-ամյա Խալիլ Խալիլովը, զոհվել են հինգ տարեց կանայք, եւս չորս մարդ հոսպիտալացվել Է: Տուժածների թվում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ:

Հարձակվողը տեղում ոչնչացվել Է «Ռոսգվարդիայի» աշխատակիցների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am