Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ

13:36, 18 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:


© 2009 ARMENPRESS.am