Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. վարորդի առողջական վիճակը միջին ծանրության է

12:17, 18 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 17-ին, ժամը 23:14-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ DAF մակնիշի 77 AA 977 պետհամարանիշով բեռնատարը (բեռնված մոտ 20 տոննա ցորենով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները բեռնատարի վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն։ Բժիշկները Գ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 


© 2009 ARMENPRESS.am