Նախագահ Սարգսյանը Մունխենում մերկացրել է Հայաստանի մեկուսացած լինելու մասին Ադրբեջանի միֆը

01:20, 18 Փետրվար, 2018

ՄՅՈՒՆԽԵՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների ինքնահանգստացումները, թե Հայաստանը մեկուսացած է, միֆ է: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:

«Աշխարhն աստիճանաբար սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը և ինչպիսի դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում են: Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ, մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Ադրբեջանցիների ինքնահանգստացումները, թե Հայաստանը մեկուսացած է, միֆ է: Եթե Հայաստանը մեկուսացած լիներ, Հայաստանում միջին աշխատավարձն ավելի բարձր չէր լինի, քան Ադրբեջանում, որն ունի այդքան նավթ, գազ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց ՀՀ Նախագահը:

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխարհի առաջնորդներին մեկ հարկի տակ կմեկտեղի մինչև փետրվարի 18-ը: ՀՀ Նախագահը ելույթ է ունեցել փետրվարի 17-ին և պատասխանել տարբեր երկրների պատվիրակների հարցերին:


© 2009 ARMENPRESS.am