Փհենչհանում Օլիմպիական խաղերի մեդիաավանում մահացած լրագրող է հայտնաբերվել

15:22, 17 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեացի լրագրողը, ով աշխատել է որպես թարգմանիչ ճապոնական լրատվական գործակալություններից մեկում, հայտնաբերվել է մահացած Փհենչհանի մեդիաավանի սենյակներից մեկում:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Իգր Սոն Պեկ Յուն:

«Մահացածը կորեացի է, ով օգնում էր Ճապոնիայի իր գործընկերներին: Նրա սենյակի հարևանը փորձել է արթնացնել նրան, բայց պարզվել է, որ նա մահացած է: Նա եղել է 55 տարեկան»,- ասել է կազմկոմիտեի ներկայացուցիչը:

Ոստիկանությունը արդեն իսկ սկսել է քննություն իրականացնել մահվան պատճառը պարզելու ուղղությամբ: Մահացածի ծանոթներն ասում են, որ մահից առաջ նա բողոքել է սրտի ցավից:


© 2009 ARMENPRESS.am