Անգլիացի տղամարդն իր մեքենայով ճամփորդել է 20 000 մղոն

14:58, 17 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի տղամարդը սեփական ավտոմեքենայով անցել է 21 երկիր` սկսելով աշխարհի ամենահյուսիսային հատվածում գտնվող բարից և ավարտելով ամենահարավայինում գտնվող բարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Դեվոնից 38-ամյա Բեն Քումբսը վարել է 20 000 մղոն երեք մայրցամաքներում` Արկտիկայից մինչ Չիլիի հարավային մաս: Իր առջև դրած մարտահրավերը կատարելը նրանից խլել է 7 ամիս:

«Կարևոր էր ճամփորդությունը, ոչ թե նպատակակետը»,-ասել է Քումբսը: Ճանապարհորդության գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ նա եղել է Դարտմուրի պանդոկում: Ուղևորությունը սկսվել է նովեգական Սվալբարդ կղզուց, որն ունի 4 բնակիչ:

 

 


© 2009 ARMENPRESS.am