«Վկոնտակտե»-ն անհասանելի Է դարձել օգտատերերի մի մասի համար

18:12, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վկոնտակտե» սոցիալական ցանցի կայքը փետրվարի 16-ի ցերեկը դադարել Է աշխատել սերվերի անհասանելիության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ցավոք, սերվերը ժամանակավորապես անհասանելի Է:

Փորձեք գործողությունը կրկնել փոքր-ինչ ուշ»,-հաղորդվում Է կայք մտնելու փորձ անելիս: Ինչպես «Ինտերֆաքս»-ին պարզաբանել են սոցցանցի մամուլի ծառայությունում, խնդիրը վերաբերում Է օգտատերերի մի մասին: «Ժամանակավոր դժվարություններ ունենք, օգտատերերի մի մասը չի կարողանում օգտվել ծառայություններից»,-նշել են ընկերությունում: Խափանման պատճառը եւ խնդրի վերացման ժամկետները «Վկոնտակտե»-ն չի ճշտում:


© 2009 ARMENPRESS.am