Երևանի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

16:56, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 18-ից Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Արամի փողոցի նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am