Opportunity մարսագնացը տոնում Է Մարսի վրա աշխատանքի 5000-րդ օրը

15:51, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Opportunity վետերան ռովերը փետրվարի 17-ին կտոնի Մարսի վրա իր աշախատանքի հինգհազարերորդ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն:

«90-օրյա առաքելության սկսվելուց հինգ հազար օր անց մեր հրաշալի ռովերը շարունակում Է զարմացնել մեզ եւ մշտապես Մարսի մակերեւույթին ինչ-որ նոր բան Է գտնում: Այդ հոբելյանը կդառնա հերթական նշանակալից տարեթիվը նրա կյանքի պատմության մեջ: Մյուս կողմից, մեզ համար, անշուշտ, ավելի կարեւոր են նոր հայտնագործությունները, քան պարզապես թվերը»,- հայտարարել Է առաքելության ղեկավար Ջոն Քալասը Փասադենայի NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից (ԱՄՆ):

Opportunity մարսագնացը, որը Մարսի մակերեւույթին աշխատում Է արդեն 13 տարի, այդ հոբելյանը կտոնի ամենաառօրեական կերպով՝ շարունակելով շարժվել Վիլամետ հովտի կողմը եւ կատարելով երկրաբանական հետազոտություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am