Բելգիան անհանգստացած Է Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժումից

15:11, 16 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիան անհանգստացած Է Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին Բրյուսելում հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսը:

«Մենք, բնականաբար, անհանգստացած ենք Սիրիայի հյուսիս եւ Աֆրինի տարածաշրջան Թուրքիայի ներխուժումներից: Մենք անհանգստացած ենք հումանիտար իրավիճակից եւ քուրդ բնակչության դրությունից»,- ասել նա լրագրողներին՝ ժամանելով Եվրամիության 28 երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպանը: Նախարարների ժամանումները հեռարձակում Է Եվրահանձնաժողովի տեսածառայությունը:

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել Է, որ Սիրիայի կառավարությունը եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները համաձայնության են հասել հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ տղաբաշխել Աֆրինի տարածաշրջանում: Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Դամասկոսը քրդական ուժերի հետ պայմանավորվել Է սիրիական զորք մտցնելու շուրջ՝ դիմագրավելու թուրքական կողմի գրոհներն Աֆրինի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am