Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

15:12, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից փետրվարի 16-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043  տոննայի դիմաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ  9000 տոննա),  նաև Վրաստան, Բելառուս,  ԱՄԷ և Ռումինիա: 


© 2009 ARMENPRESS.am