ԱՄՆ-ում մեկնարկել Է դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձը
13:48, 16 Փետրվար, 2018Հավայիի նահանգի համալսարանի վկայությամբ՝ այս անգամ կազմավորվել Է «ամենաինտերնացիոնալ անձնակազմը»: Դրա կազմում են երկու տղամարդ (ծնունդով Կորեայի Հանրապետությունից եւ Շոտլանդիայից, որոնցից մեկը մասնագիտությամբ Էկոնոմիկայի դասախոս Է Տեխասի նահանգի համալսարանում, իսկ երկրորդն՝ աստղաֆիզիկոս), ինչպես նաեւ երկու կանայք (Ավստրալիայի եւ Սլովակիայի քաղաքացիներ՝ գիտության ժողովրդականացնող եւ աստղակենսաբան):
Այժմ նրանք գտնվում են Մաունա Լոա քնած հրաբխի լանջին գտնվող հատուկ համալիրում, որը հեռավոր կերպով Մարսի բնապատկեր Է հիշեցնում: Այստեղ արտաքին աշխարհից գործնականում լիակատար մեկուսացման մեջ նրանք կանցկացնեն ութ ամիս:
NASA-ի եւ Հավայիի նահանգի համալսարանի փորձագետները հուսով են, որ Մաունա Լոայում ընթացող մեկուսացման գիտափորձերը կօգնեն նախապատրաստելու մարդու առաջին թռիչքը դեպի Մարս, որն ԱՄՆ-ում հուսով են իրականացնելու 2030-ական թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am