«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ով Հայաստան մեկնող և ժամանողների համար տոմսերի գները կնվազեն

12:25, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ով դեպի Հայաստան և Հայաստանից մեկնող ուղևորները կկարողանան ձեռք բերել տոմսերը զգալիորեն ավելի մատչելի գներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի հետ համառ բանակցություններից հետո եկել ենք փոխադարձ շահավետ համաձայնության ավիաընկերության՝ Հայաստան մեկնող և ժամանող ուղևորների համար ավիատոմսերի գների զգալի նվազեցման վերաբերյալ: Ընդ որում, գները կնվազեն բոլոր ուղղություններով»,- հայտնել է դեսպանը:

Նա իր երախտիքն է հայտնել ավիաընկերության ղեկավարությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Յուրի Միրոշնիկովի, կոմերցիոն փոխտնօրեն Սերգեյ Ֆոմենկոյի և գնումների հարցերով տնօրեն Անտոն Ամտիսի:

 


© 2009 ARMENPRESS.am