Ֆլորիդացի հրաձիգը բուժում Է անցել հոգեկան խանգարումների պատճառով

11:15, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլաս Քրուզը, որն, իշխանությունների տվյալերով՝ հրաձգություն Է բացել Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցում, ավելի վաղ բուժում Է անցել հոգեկան խանգարումների պատճառով: Փետրվարի 15-ին CNN հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել Է Բրոուարդի օկրուգի քաղաքագլուխ Բիմ Ֆարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գիտենք, որ նա եղել Է հոգեբուժական կլինիկայի պացիենտ,- ասել Է նա:- Մենք գիտենք, որ նա հոգեկանի հետ կապված խնդիրներ Է ունեցել: Նա բուժում Է անցել, բայց մենք չենք կարող դրա հետ կապված մանրամասնությունների մեջ խորանալ»:

Associated Press գործակալությունն ավելի վաղ նշել Է, որ, չնայած դրան, 19-այա Քրուզին հաջողվել Է օրինականորեն ձեռք բերել AR-15 կիսաավտոմատ հրացան: Հեց դրանով Է երիտասարդը փետրվարի 14-ին հրաձգություն բացել դպրոցում:

Փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցում հրաձգության զոհ Է դարձել 17 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am