Ֆլորիդայում սգո արարողություն Է անցկացվել հրաձգության զոհերի հիշատակին

10:28, 16 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հազար մարդ Է մասնակցել փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի հիշատակի նվիրված սգո արարողությանը: Մոմերով արթնությունն այս գիշեր կայացել Է տեղի զբոսայգում, որը գտնվում Է հանցագործության վայրից 3,2 կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, արարողության կենտրոնական վայրը դարձել Է ամֆիթատրոնը, որի բեմին կանգնեցված են տասնյոթ հրեշտակների լուսարձակող պատկերաքանդակները, որոնք խորհրդանշում են զոհվածների հոգիները: Նրանց անուններն ընթերցվել են, յուրաքանչյուր անունից հետո դադար Է տրվել, որի ժամանակ հավաքվածները խմբովին խոստացել են. «Մենք չենք մոռանա»:

Ֆլորիդայում եւ ամբողջ երկրում տեղի են ունենում սգո միջոցառումներ: Նախագահ Դոնալդ Թրամփը Փարքլենդի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքների կապակցությամբ կարգադրել Է մինչեւ փետրվարի 19-ի մայրամուտ խոնարհել դրոշները Սպիտակ տան, ԱՄՆ-ում եւ արտասահմանում ամերիկյան կառավարական շենքերի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

© 2009 ARMENPRESS.am