Քանյե Ուեսթը սոցցանցերը հեղեղել Է տասնյակ լուսանկարներով

17:17, 15 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը վերադարձել Է Instagram` զետեղելու հայտնի մարդկանց մի քանի տասնյակ սիրո պատմություններ: Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ռեփերը 55 հրապարակում Է արել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերականգնված հաշվում առաջին փոստը դարձել Է «Երջանիկ Վալենտինի օր, փոքրիկս» մակագրությամբ բացիկը: Ռեփերը լուսանկարին կից գրառում չի արել:

Հրապարակումը հարուցել Է Ուեսթի տաղանդի երկրպագուների ցնծությունը. նրանք ռեփերին շնորհավորել են վերադառնալու կապակցությամբ եւ հարցրել, թե ում Է հղված ուղերձը: Մեծամասնությունը համակարծիք Է, որ այն ուղղված Է Ուեսթի կնոջը՝ ինտերնետ-աստղ Քիմ Քարդաշյանին: Սակայն ռեփերը ոչ մի կերպ չի արձագանքել բազմաթիվ հարցերին:

Հաջորդ ութ ժամվա ընթացքում Ուեսթը եւս 54 լուսանկար Է տեղադրել: Դրանցում պատկերված Էին հայտնի զույգեր, օրինակ՝ Բարաք եւ Միշել Օբամաները, Միք եւ Բյանկա Ջագերները, Էլեն Դեջեներսը եւ Փորթիա դե Ռոսին, Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին:

A post shared by Kanye West (@kanyewest) on

A post shared by Kanye West (@kanyewest) on

A post shared by Kanye West (@kanyewest) on


© 2009 ARMENPRESS.am