Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է մահացել

11:51, 15 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ուլաջալը գյուղի բնակիչ Ֆահմին Դաշքըն օղլու Մեհդիևը զորամասում մահացել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Մեհդիևի հոր փոխանցմամբ` մահվան պատճառը եղել է սրտի հանկարծակի կանգը:

Հայրը հայտնել է նաև, որ իր որդին նախկինում սրտի հետ կապված հիվանդություններ և բողոքներ չի ունեցել:

Ֆահմին Դաշքըն օղլու Մեհդիևը փետրվարի 15-ին հուղարկավորվելու է իր ծննդավայրում` Ուլաջալըում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես լինում է սովորաբար, այս անգամ նույնպես  զինվորի մահվան վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի տարածել:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտն իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը 2017թ-ին կորցրել են 59 զինծառայող: Ադրբեջանական զինված ուժերում գրանցված 59 կորստից 19-ը գրանցել էր ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 40-ը` խաղաղ պայմաններում:

«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի փոխանցմամբ` 2017-ին վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 17 զինծառայող:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:


© 2009 ARMENPRESS.am