Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ

16:12, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման գործում:

Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ և կարևոր աշխատանք եք ծավալում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: 


© 2009 ARMENPRESS.am