Լոնդոնի երկնքում վիթխարի սիրտ Է հայտնվել

15:27, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Anya Hindmarch աքսեսուարների բրիտանական բենդը Լոնդոնի երկինք Է արձակել վիթարի կարմիր օդապարիկ՝ ոճավորված սրտի ձեւով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WWD-ն:

Մակնիշն այս կերպ Է նշել բոլոր սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինի օրը: Ակցիան տեղի Է ունեցել «Դա ոչ միայն քեզ համար Է, դա բոլորի համար Է» նշանաբանով:

Բրենդի ներկայացուցիչները նշել են, որ բրենդն ստեղծող Անյա Հինդմարչի հումորի զգացումը եւ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքն այժմ ակնհայտ Է ոչ միայն նրա աքսեսուարների երկրպագուների, այլեւ քաղաքի բոլոր բնակիչների եւ զբոսաշրջիկների համար:


© 2009 ARMENPRESS.am