Կործանված Ան-148-ի վերթիռը նմանակող փորձարկիչ թռիչք կկատարվի Ժուկովսկիում

13:57, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոմովի անվան թռիչքային-հետազոտական ինստիտուտի փորձարկող օդաչուները կկատարեն փորձարկիչ թռիչք, որը լիովին կնմանակի «Սարատովյան ավիագծերի» կործանված Ան-148 ինքիթիռի վերթիռը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են թռիչքային-հետազոտական ինստիտուտում:

«Հետաքննության շրջանակներում պլանավորվում Է կատարել Ան-148 ինքնաթիռի վերթիռի նմանակում»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ թռիչքի պարամետրերի տվյալները լիովին նույնական կլինեն նրանց, որոնք եղել են կործանված ինքնաթիռի մոտ, կմշակվեն տվիչների, շարժիչների եւ ինքնաթիռի մյուս համակարգերի անջատման տարբեր տարրեր:

Թե երբ կավարտվի փորձարկման թռիչքը, գործակալության զրուցակիցը չի ճշտել: Նա պարզաբանել Է, որ այդ փորձը կարող Է լույս սփռել ավիաաղետի պատճառների վրա:


© 2009 ARMENPRESS.am