Android-ով գործող միլիոնավոր սարքեր են վարակվել

13:00, 14 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետներն Android գործառական համակարգի բազայով գործող մի քանի միլիոն սարքեր են հայտնաբերել, որոնք վարակված են գաղտնարժույթների մայնինգի գաղտնի գործառույթով վնասաբեր ծրագրային ապահովմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Malwarebytes Labs ընկերության բլոգում:

Հետազոտության տվյալներով՝ նոր վիրուսը կարող Է գաջեթը ժամանակավորապես վերածել Monero գաղտնարժույթի ձեռքբերման մեխանիզմի: Ստացված բոլոր միջոցներն ինքնաբերաբար փոխանցվում են խարդախների դրամապանակին:

Զավթման համակարգը, հետաքննության համաձայն՝ բազավորվում Է դեպի այն կայքը հարցման դիտավորյալ վերաուղղորդման վրա, որը գաջեթն արգելափակում Է ցանցում «կասկածելի ակտիվության» վերաբերյալ հայտարարությամբ:

Կիբեռանվտանգության մասնագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս իրենց շարժական սարքերը պաշտպանել անձնական համակարգիչների հետ համահավասար:


© 2009 ARMENPRESS.am