Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

12:34, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, 2017 թ. դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրված վեց քահանաները ևս, ավարտելով քառասնօրյա պատրաստության շրջանը, իրենց հոգևոր սպասավորությունը կբերեն տարբեր թեմերում:

Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Պատվականյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը` Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Հրանտ քահանա Մանուկյանը` Կանադայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը` Բուլղարիայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը` Վիրահայոց թեմում:


© 2009 ARMENPRESS.am