Կատարի Էմիրը մասնակցել Է սպորտի օրվա առթիվ Դոհայում անցկացված հեծանվավազքին

11:41, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Էմիր Թամիմ ալ Թանին սպորտի ազգային օրվա առթիվ, որն Էմիրությունում պաշտոնական հանգստյան օր Է, Դոհայում մասնակցել Է հեծանվավազքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իշխող ընտանիքի, կառավարության անդամների ու մարզիկների ընկերակցությամբ 37-ամյա միապետը հեծանվով անցել Է Դոհայի առափնյակով եւ քաղաքի գործարար կենտրոնով:

«Մենք հորդորում ենք սպորտից վերցնել արդար մրցակցության, մյուսներին հարգելու, հաղթանակի ձգտելու, պատասխանատվություն ստանձնելու սկզբունքները եւ ռեւանշի հասնելու ցանկությունը»,-իր Twitter-ում գրել Է Էմիրը հեծանվավազքին մասնակցելուց հետո: Ալ Թանին հայտնել Է, որ մինչեւ 2022 թվականը Կատարում կհայտնվեն ավելի քան 2 հազար կիլոմետր երկարությամբ հեծանվաուղիներ:

Ինչպես նշել Է Կատարի քաղաքական գործիչ Ահմեդ Սլեյտին, ամեն տարվա փետրվարին սպորտի օր անցկացնելու ավանդույթը, որին ձգտում են մասնակցել Կատարի բոլոր բնակիչները, արտացոլում Է «բոլոր առումներով առողջ հասարակության եւ ազգի» ստեղծման գաղափարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am