Կրճատվել Է Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող միգրանտների հոսքը

11:27, 14 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող միգրանտների հոսքը 2018 թվականին կրճատվել Է, սակայն նրանց մահվան դեպքերի թիվը մեծացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Կազմակերպության տվյալներով՝ 2018 թվականի առաջին շաբաթներին Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 8154 միգրանտներ ու փախստականներ: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում Եվրոպա Էր հասել 12 հազար 358 մարդ:

Ինչպես նշում են փորձագետները, չնայած այն բանին, որ միգրանտների հոսքն զգալիորեն կրճատվել Է, նրանց մահվան դեպքերի թիվն ավելացել Է: Այսպես, 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 11-ը Միջերկրական ծովում զոհվել Է 401 մարդ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 261 մարդ: ՄՄԿ-ի տվյալներով՝ ընդամենն այս տարի աշխարհում զոհվել են 589 միգրանտներ ու փախստականներ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:

Կազմակերպության տեղեկատվության համաձայն, ամենից շատ միգրանտներ են ժամանում Իտալիա. 2018 թվականի սկզբից այնտեղ ափ Է իջել արդեն 4331 մարդ: Բացի այդ, զգալի թվով փախստականներ են ժամանում Հունաստան եւ Իսպանիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am