Ոստիկանությունը պնդում Է, որ Իսրայելի վարչապետին պետք Է մեղադրանքներ առաջադրվեն

09:57, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ոստիկանությունը պնդում Է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին պետք Է մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ի երեկոյան հայտնել են Channel 2 եւ Channel 10 հեռուստաալիքները:

Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ: Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ Է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության Է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար:

Նաթանյահուն արդեն ժխտել Է բոլոր կասկածանքները՝ «ոչինչ չի պատահի, որովհետեւ ոչ մի նման բան չի եղել» բառերով: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am