Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

09:47, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում ձյուն է տեղում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սևանի, Գավառի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:   

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 


© 2009 ARMENPRESS.am