Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում

09:38, 14 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող ութ թիրախ:

Գործողությունից հետո ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազաներ:


© 2009 ARMENPRESS.am