Եվրոպական ինդեքսներ. 13-02-18

08:50, 14 Փետրվար, 2018

ՄՈՍԿՎԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների փետրվարի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 12196.50 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 5109.24 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 7168.01 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 1.37%-ով և կազմել 2250.63 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 1.34%-ով և կազմել 1223.94 կետ:


© 2009 ARMENPRESS.am