Հրշեջները մարել են Երևանի Արարատյան փողոցում բռնկված հրդեհը

21:45, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 10:58-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցում՝ զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շինությունում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան քաղաքի Կարմիր բլուր կայարանի թիվ 5 հողատարածքում գտնվող կիսակառույց շինությունում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և աղբ (մոտ 50 քմ), մասամբ փլուզվել արտաքին պատերը և տանիքը՝ (մոտ 25 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին, մարվել՝ 12:32-ին:


© 2009 ARMENPRESS.am