Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

20:23, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Վայքի, Աշոցքի, Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարալիկի, Կոտայքի, Ստեփանավանի, Սպիտակի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


© 2009 ARMENPRESS.am