Նախարար Ալթունյանը հետևել է Արտաշատի և Սևանի ԲԿ-ներում ընթացող շինարարական աշխատանքներին

19:30, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հետևել է Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացման և Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Ալթունյանը հանձնարարականներ է տվել այս հիվանդանոցների շահագործման հանձնելը ժամանակին ապահովելու ուղղությամբ։

Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացման աշխատանքները մեկնարկել են 2016թ. հունիսին։

Մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված է 2018թ. աշնանն ավարտին հասցնել շուրջ 7000ք/մ տարածքի հիմնանորոգման, ժամանակակից սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով հագեցման աշխատանքները։  

2017թվականին շինարարական աշխատանքները շարունակվել և նախատեսված ծավալներով իրականացվել են։ 

Նույն ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում 2016թ. օգոստոսին մեկնարկել է Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցումը։  Այստեղ ևս անցած տարվա համար նախատեսված աշխատանքները 100%-ով իրականացվել են։ Սևանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման ավարտը ևս նախատեսված 2018թ. աշնանը։

 


© 2009 ARMENPRESS.am