Samsung-ը սմարթֆոնների վերամշակմամբ կզբաղվի թանկացող կոբալտի պատճառով

17:59, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung կորպորացիան մտադիր Է հին սմարթֆոնների վերամշակմամբ զբաղվել կուտակիչներից կոբալտ կորզելու համար, որի գին միայն 2017 թվականին 235 տոկոսով աճել Է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դրա արտահանման հարկի աճի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է Bloomberg-ը, Samsung-ը միակ ընկերությունը չԷ, որը փորձում Է նվազեցնել կախվածությունն աֆրիկյան երկրից, որտեղ արդյունահանվում Է կոբալտի համաշխարհային ծավալների կեսից ավելին:

Աճող պահանջարկի պատճառով, ինչը պայմանավորված Է Էլեկտրաքառերի բումով, մեծացել Է արտադրողների կախվածությունն այս երկրից, որը ցնցվում Է կոռուպցիոն սնադալներից եւ բռնության պոռթկումներից արդյունահանման աշխատանքներում երեխաների օգտագործման մեղադրանքների ֆոնին:

Samsung SDI-ն կգնի թափոնների վերամշակմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը, ինչպես նաեւ երկարաժամկետ համաձայնագիր կստորագրի կոբալտի մատակարարների հետ: Ընկերությունը չի ճշտում, թե հատկապես ում հետ են վարվում բանակցությունները, բայց հիշատակել Է վերամշակմամբ զբաղվող առաջատար ֆիրմաներ՝ American Manganese Inc.-ը եւ Umicore SA-ն:

Կորեական կորպորացիան միակը չԷ, որ մտաահոգված Է կոբալտի դեֆիցիտի խնդրով. այդ հազվագյուտ մետաղով իրենց ապահովելու փորձեր են ձեռնարկում Volkswagen-ը, BMW-ն եւ Panasonic-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am