«Փադդինգթոնի արկածները» կինոնկարի ռեժիսորը կարող Է նոր ֆիլմ նկարահանել Վիլլի Վոնկի մասին. Variety

17:49, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռեժիսոր Պոլ Քինգը, որը նկարահանել Է «Փադդինգթոնի արկածները» (2014 թ.) եւ «Փադդինգթոնի արկածները 2» (2017 թ.) ֆիլմերը, մոտ ժամանակներս կարող Է ձեռնամուխ լինել հրուշակագործ Վիլլի Վոնկի՝ Ռոալդ Դալի «Չառլին եւ շոկոլադե ֆաբրիկան» մանկական հեքիաթի հերոսի վերաբերյալ նոր ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:

Ներկայում Warner Bros կինոընկերությունը բանակցություններ Է վարում Քինգի հետ: Նոր կինոժապավենի սցանարն արդեն պատրաստ Է: Դրա վրա աշխատել Է Սայմոն Ռիչը, որը հայտնի Է «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմի (2015 թ.) եւ «Տղամարդը կին Է փնտրում» սերիալի (2015-2017 թ.) համար գրված իր սցենարներով: Պրոդյուսերի աթոռը կզբաղեցնի Դեւիդ Հեյմանը, որը Քինգի հետ աշխատել Է Փադդինգթոն արջուկի արկածների մասին ֆիլմաշարի վրա:

Սյուժեի մանրամասները, ենթադրվող դերասանական կազմը եւ կինոնկարի թողարկման ժամանակը դեռեւս գաղտնի են պահվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am