Ցիկլոնն ավերել Է Տոնգայի՝ ավելի քան մեկ դար առաջ կառուցված խորհրդարանի շենքը

17:23, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնգա կղզի-պետության խորհրդարանի շենքը, որը կառուցվել Է ավելի քան 100 տարի առաջ, հիմքից քանդվել Է հզոր ցիկլոնի հետեւանքով, որը մոլեգնել Է խոշորագույն կղզի պետությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC ավստրալական հեռարձակող կորպորացիան:

«Դա հին շենք Էր, ուստի նման ելքի հնարավորությունը մշտապես առկա Էր: Միմյանց փոխարինող խորհրդարանականները տարիներ շարունակ առաջարկում Էին խորհրդարանի նոր շենք կառուցել: Կարծում եմ, որ այժմ դա անխուսափելի Է»,-հայտարարել Է խորհրդարանականներից մեկը՝ Լորդ Ֆուսիտուան:

Ինչպես նշում Է ABC-ն, առայժմ հայտնի չԷ, թե խորհրդարանը որտեղ նիստեր կգումարի մինչեւ շենքի հնարավոր կառուցումը: Ցիկլոնի հետեւանքով նաեւ քանդվել Է օդեւեւութաբանական ծառայության շենքը:

Ուժգնության չորրորդ կատեգորիայի «Գիտա» ցիկլոնը կղզի-պետությունում մոլեգնել Է լույս փետրվարի 13-ի գիշերը, առավել ուժեղ հարվածը բաժին Է հասել Տոնգատապու կղզուն: Այստեղ քամու արագությունը հասել Է ժամում 230 կիլոմետրի: Տարերքի մոլեգնման հետեւանքով մի քանի հազար մարդ մնացել Է առանց լույսի, շենքերի մինչեւ 40 տոկոսը վնասվածքներ են ստացել:

Ընդամենը, արտակարգ ծառայությունների տվյալներով, տարերքի ճիրաններում Է հայտնվել կղզու բնակչության 70 տոկոսը, տուժել Է առնվազն երեք մարդ: Զոհվածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:

Ինչպես հայտարարել են օդեւեւութաբանները, այժմ ցիկլոնը շարժվում Է դեպի Ֆիջի կղզի: Ըստ փորձագետների տվյալների, դրա հզորությունը չի նվազում, բացառված չԷ, որ այն կբարձրանա մինչեւ հինգերորդ կատեգորիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am