Ռուսական ընկերությունները մասնակցելու են Սիրիայում նավթի-գազի հանքավայրերի վերականգնմանը

16:58, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի-գազի ճյուղում Ռուսաստանի եւ Սիրիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում Է արաբական այս երկրում նավթի-գազի հանքավայրերի վերականգնում եւ նորերի շահագործում, ինչպես նաեւ երկրաբանական հետախուզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Մենք ստորագրել ենք առանձին ճանապարհային քարտեզ, ուշադրության ենք առնում ոչ միայն ԷլեկտրաԷներգիան, այլեւ նավթն ու գազը. հիմնականում նավթի-գազի հանքավայրերի վերականգնումը եւ նոր հանքավայրերի յուրացումը»,- հայտարարել Է նա, բայց հրաժարվել Է նշել կոնկրետ ընկերություններ:


© 2009 ARMENPRESS.am