Պակիստանը ճանաչել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված ահաբեկչական խմբավորումների ցուցակները

16:43, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հաստատել Է 1997 թվականի ահաբեկչության դեմ պայքարի օրենքում կատարված ուղղումները, որոնք երկրի իշխանություններին իրավունք են տալիս սահմանափակիչ միջոցներ կիրառել այն անձանց եւ խմբավորումների նկատմամբ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրել Է Dawn թերթը, համապատասխան որոշումը պետության ղեկավարն ստորագրել Է անցած շաբաթվա վերջին: Փոփոխություններին համապատասխան՝ այսուհետեւ իրավասու մարմիններն օժտված են լիազորություններով սառեցնելու բանկային հաշիվները եւ կնիք դնելու ենթադրյալ ահաբեկիչներին պատկանող շենքերի վրա:

«Սույն քայլը վերջ կդնի «Ջամաաթ ուդ Դավա» եւ Ֆալահ ե Ինսանիա» խմբավորումների՝ երկար ժամանակ շարունակվող երկակի կարգավիճակի հարցին՝ դրանք դնելով արգելվածների կատեգորիայում»,- գրել Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am