Ազգերի համագործակցությունում գաղտնի քննարկում են Եղիսաբեթ Բ-ի հնարավոր հաջորդներին

16:16, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգերի համագործակցությունում սկսել են այն հարցի գաղտնի քննարկումը, թե ով կարող Է փոխարինել Եղիսաբեթ Բ-ին այդ միավորման ղեկավարի պաշոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հայտնել Է BBC News-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում Է, որ հարցը բավականին բարդ Է, քանի որ Ազգերի համագործակցության ղեկավարի դերը ժառանգաբար չի անցնում եւ, հետեւաբար, ինքնաբերաբար չի անցնի արքայազն Չառլզին թագուհու մահվան դեպքում: Բրիտանական գահին միապետի փոխվելու դեպքում Համագործակցության անդամ երկրների ղեկավարները պետք Է որոշում ընդունեն նոր ղեկավարի նշանակման մասին:

BBC News-ի տեղեկատվությամբ՝ Ազգերի համագործակցությունում արդեն ստեղծված Է հատուկ խումբ, որը կզբաղվի միավորման կառավարման հետ կապված հարցերով, ինչպես նաեւ հնարավոր գործողություններով Եղիսաբեթ Բ-ի մահվանից հետո, որի 92 տարին լրանում Է ապրիլին:

Սպասվում Է, որ հատուկ խումբն իր մշակումները կներկայացնի Ազգերի համագործակցության մասնակից երկրների ղեկավարների՝ ապրիլին Լոնոնում կայանալիք հանդիպմանը:

Ազգերի համագործակցությունը պետությունների կամավոր միավորում Է: Դրա մեջ են մտնում Մեծ Բրիտանիան եւ նրա նախկին մի շարք դոմինիոններ, գաղութներ եւ պրոտեկտորատներ: Ընդամենն Ազգերի համագործակցության կազմում կա 52 պետություն, այդ թվում՝ Ավստրալիան եւ Կանադան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am