Աբասը չի բացառել պաղեստինա-իսրայելական խորհրդաժողովի անցկացումը Մոսկվայում

16:11, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի բացառել Պաղեստինի շուրջ խորհրդաժողովի անցկացման հնարավորությունը Մոսկվայում կամ Փարիզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք չենք ցանկանում, որ ԱՄՆ-ը միակ միջնորդը լինի, բայց մենք նաեւ չենք մերժում ԱՄՆ-ին: Մենք ցանկանում ենք, որ միջնորդությունը լինի բազմակողմ, ինչը կհետեւի միջազգային խորհրդաժողովի անցկացումից. որը կարող Է անցկացվել Մոսկվայում կամ Փարիզում, ցանկացած խորհրդաժողով»,-հայտարարել Է Աբասը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Մայր մզկիթում անցկացված ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ նման խորհրդաժողովից հետո կստեղծվի միջազգային մեխանիզմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am