Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 33 մասնակից  

16:05, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 33 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից թվում կլինեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, ինչպես նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սերգեյ Մովսեսյանը:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունն այս տարի կկայանա վրացական Բաթում քաղաքում մարտի 17-29-ը:


© 2009 ARMENPRESS.am