Շուն-ռոբոտին սովորեցրել են բացել դռները

14:07, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Boston Dynamics-ի մասնագետները շուն-ռոբոտին սովորեցրել են բացել դռները: Ակնառու ցուցադրությունը զետեղված Է ընկերության YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայացված տեսահոլովակում տեղի Է ունենում դրամա, որի ժամանակ ռոբոտը չի կարողանում դուրս գալ սենյակից, մինչեւ դրան օգնության չի հասնում նույնպիսի ռոբոտ, բայց մանիպուլյատորով: «Փախուստի» գործընթացը տեւել Է շուրջ 15 վայրկյան: Boston Dynamics ընկերությունը ներկայում պատկանում Է Ճապոնիայի SoftBank-ին: Ամերիկյան մշակողը հայտնի Է Atlas մարդակերպ ռոբոտով եւ չորքոտանի BigDog-ով:


© 2009 ARMENPRESS.am