Հայ մարզիկները մեկնարկում են Օլիմպիական խաղերում

09:33, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները սկսում են պայքարը 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինն Օլիմպիական խաղերում կմեկնարկի Կատյա Գալստյանը, ով ուժերը կչափի սպրինտ ձևում (Երևանի ժամանակով 12:30-ին): Նույն սպրինտ մրցաձևում պայքարի մեջ կմտնի նաև Միքայել Միքայելյանը (Երևանի ժամանակով 13:05-ին):

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:  


© 2009 ARMENPRESS.am