Էդուարդ Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում

18:10, 12 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարգադրությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am